Ձեր փաստաբանը

Առողջ և անվտանգ աշխատանքի իրավունք․ ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունն աշխատավայրում․ «Ձեր փաստաբանը»

Աշխարհի բնակչության 60 տոկոսը ներգրավված են աշխատանքի մեջ։ Աշխատանքը պաշտպանիչ գործոն է հոգեկան առողջությունը պահպանելու համար, բայց կարող է նաև նպաստել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ձեռքբերելու համար։

Միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԱՀԿ, ԱՄԿ ուշադրության կենտրոնում է գտնվում աշխատավայրում հոգեկան առողջության պահպանումը։ Ինչո՞ւմ է գործնականում վերջինս արտահայտվում։

Առողջ և անվտանգ աշխատանքի իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ։ Արդյունավե՞տ է արդյոք իրացվում այս իրավունքը ՀՀ-ում։

Աշխատավայրում հոգեկան առողջության ռիսկեր են համարվում․ չափազանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, տոկսիկ աշխատանքային միջավայրը, աշխատավայրում բուլինգը, աշխատանքի պլանավորման կամ ծանրաբեռնվածության նկատմամբ վերահսկողության բացակայությունը, անապահով կամ վատ աշխատանքային պայմաններ, սահմանափակ աջակցություն գործընկերների կողմից, ավտորիտար վերահսկողության առկայություն, բռնությունը, ոտնձգությունը կամ ահաբեկումը, խտրականությունը, անբավարար վարձատրությունը և այլն։ Կարծում եմ, այս բոլոր ռիսկերը և ավելին առկա են ՀՀ-ում։ Որո՞նք են ծնող պատճառները և արդյո՞ք կա խնդրի գիտակցում աշխատող-գործատու մակարդակում։

Որպես ռիսկ նշվեց նաև տոկսիկ աշխատանքային միջավայրում աշխատելը։ Մի շարք ուսումնասիրություններում տոկսիկ աշխատանքային միջավայրը բնութագրվում է հետևյալ գծերով՝ կազմակերպված աջակցության պակասը, միջանձնային վատ հարաբերությունները, բամբասանքը, ցածր էնտուզիազմը, ցածր վստահությունը, ցածր բարոյական արժեքները, վատ հաղորդակցությունը և այլն։ Ի՞նչպես փոխել տոկսիկ աշխատանքային միջավայրը։

Որո՞նք պետք է լինեն աշխատողի գործողությունները և գործատուի պարտականությունները՝ աշխատավայրում հոգեկան առողջության հետ կապված։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն է։

Կարդացեք նաև

Back to top button