Մասնագիտություն

Ջուրը կյանք է․ Ջրային համակարգերի նշանակությունը և հեռանկարները․ «Մասնագիտություն»

Մեր մոլորակի կարևորագույն և ամենաթանկ բնական ռեսուրս, մարդկության գոյատևման և բարօրության ամենաանհրաժեշտ պայմաններից մեկը. ջուրը կյանք է, լայն կիրառություն ունի մարդկանց կենցաղում և տնտեսության բոլոր ճյուղերում, որի պահպանությունն ու ճիշտ օգտագործումը կենսական նշանակություն ունի մարդկության, բուսական և կենդանական աշխարհի համար:

Այսօր ներկայացնելու ենք չափազանց անհրաժեշտ և միշտ արդիական մասնագիտություն. ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում:

Յուրաքանչյուր երկրում բնակչության սոցիալական ապահովության, տնտեսության զարգացման և բնապահպանական խնդիրների լուծման համար ջրային ռեսուրսների կառավարումը՝ մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման արդյունավետ համակարգի ստեղծումը, ունի խիստ կարևոր նշանակություն:

Եթե ջրամատակարարման խնդիրն է ապահովել բնակչությանը անհրաժեշտ քանակի և որակի ջրամատակարարում, ապա ջրահեռացման խնդիրն է օգտագործված ջուրը մաքրել և վերադարձնել բնությանը:

Առհասարակ ոլորտն այնքան հին է, որքան՝ կյանքը երկրագնդի վրա, իսկ գիտելիքները ծագել և զարգացել են մարդու պրակտիկ գործունեությանը զուգընթաց, որոնց դերն ու նշանակությունը հասարակությունը տարեցտարի էլ ավելի է գիտակցում:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոբելյանի և նույն բուհի շինարարության ֆակուլտետի ինժեներական համակարգերի մոդելավորում, նախագծում, կառավարման 1-ին կուրսի ուսանողուհի Ազգուշ Ավետիսյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button