Հաջողության նոտա

Հայաստանում ստեղծել եմ իմ մեծ աշխարհը․ դիզայներ Մանե Խաչատրյան. «Հաջողության նոտա»

The Muse ապրանքանիշի հիմադիր, դիզայներ Մանե Խաչատրյանն Ուկրաինայում տնտեսագիտություն էր ուսումնասիրում: Երրորդ կուրսում էր սովորում, երբ կարճաժամկետ աշխատանք գտավ նորաձևության ոլորտում: Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց: Երևան տեղափոխվելուց հետո նորաձևության իր սրահը բացեց ու սկսեց աշխատել:

«Նորաձևությունն ինձ համար պարզապես շատ սիրելի հոբբի էր, թեև նորաձևության շաբաթների hետնաբեմերում աշխատել էի որպես օգնական և ինձ շատ լավ էի զգում այդ ոլորտում: Ինքս կարում էի, սակայն երբևէ չէի պատկերացնի, որ կկարողանամ իմ կարածը վաճառքի ներկայացնել», — անկեղծանում է Մանեն։

Կարդացեք նաև

Back to top button