1914 թ․ հայկական բարեփոխումների համաձայնագրի ստորագրումը նպաստում է գերմանահայկական ընկերության հիմնադրմանը։ Գերմանիայի պարբերականներում հրապարակվում է այդ մտադրության մասին կոչ-նախագիծ։ Դրանում հույս էր հայտնվում, որ իրականացվելիք բարենորոգումները հայ ժողովրդին տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորություն էին տալու։ 1914 թ․ հունիսի 16-ին Բեռլինի ազգագրության թանգարանի դահլիճում տեղի է ունենում գերմանահայկական ընկերության հիմնադիր նիստը։ Նախագահ է ընտրվում դոկտոր Յոհաննես Լեփսիուսը։ Կարճ ժամանակ անց հրատարակվում է այս ընկերության «Մեսրոպ» հանդեսի առաջին համարը, որի հայերեն բաժնի խմբագիրն այդ ընկերության քարտուղար բանաստեղծ Ավետիք Իսահակյանն էր։
Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Սահակյանը։ «Գերմանահայկական ընկերությունը և Հայկական հարցը»` մաս 2-րդ։