Քո ձայնը

Լոռիում կայուն զբոսաշրջության նոր նախաձեռնություն. ներկայացվել է «Կանաչ պիտակ» գործիքը. «Քո ձայնը»

Մեկնարկել է «Կանաչ պիտակ. հանուն կայուն զբոսաշրջության խթանման» ծրագիրը:

Լոռու մարզում գործող զբոսաշրջային բիզնեսների ներկայացուցիչները վերապատրաստվել են կայուն զբոսաշրջության հայեցակարգի ուղղությամբ և մշակել են զբոսաշրջության բիզնեսների կայունության չափման տեղական գործիք՝ «Կանաչ պիտակ»:

Առաջին անգամ Լոռիում ձեռնարկատերերն այժմ հնարավորություն ունեն միջազգային սերտիֆիկացումներից զատ գնահատվելու նաև տեղական՝ անվճար գործիքով, և առանձնանալու որպես առավել կայուն ու պատասխանատու ձեռներեցներ:

«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են ծրագիրն իրականացնողները՝ Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ի գործադիր տնօրեն Քրիստինե Հովսեփյանը և Հայաստանի մանուկներ հիմնադրամի Այցելուների կենտրոնի ղեկավար Լիլիթ Ամիրաղյանը:

Կարդացեք նաև

Back to top button