- Ի՞նչ է վիզայի ազատականացումը, ի՞նչ գործընթացներ են ենթադրվում ազատականացման հետ կապված։
- Վիզայի ազատականացման համաձայնագրեր կնքվել են հետևյալ երկրների հետ․ Մակեդոնիա, Սերբիա, Մոնտենեգրո, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա։
- Վիզայի ազատականացման գործընթացը վերաբերո՞ւմ է միայն կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանը։
- Ո՞րքան է տևելու վիզայի ազատականացման ամբողջական գործընթացը ՀՀ-ի համար (մոտավոր կանխատեսում) և որքանո՞վ արդյունավետ այս համատեքստում կիրացվի ՀՀ քաղաքացիների տեղաշարժի ազատության իրավունքը։
- Ընթացակարգային իմաստով համաձայնագրի կնքումից հետո, արդյո՞ք ՀՀ քայլեր պետք է իրականացնի՝ ուղղված փաստաթղթերի անվտանգությանը, սահմանների կառավարմանը, հանրային անվտանգությանն ու կարգ ու կանոնին, միգրացիային և ապաստանին, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու արտաքին հարաբերություններին։
- Վիզայի ազատականացումը՝ ավելի շատ իրավունքն՞եր է առաջացնում, թե՞ պատասխանատվություն ու պարտավորություններ։ Կլինեն արդյո՞ք նաև սահմանափակումներ։
- Որո՞նք են ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի ճամփորդության հնարավոր մերժման հիմքերը։
- Որո՞նք են վիզայի ազատականացման գործընթացի դրական կողմերը․ կավելանա կրթական ու գործնական փոխայցելությունների թիվը, զբոսաշրջությունը և այլն։ Իսկ որո՞նք են վիզայի ազատականացման մարտահրավերները։
- Խախտումներից խուսափելու նպատակով ի՞նչ միջոցառումենր են ձեռնարկվում պետությունների կողմից։
- Արդյո՞ք կարող է կասեցվել վիզայի ազատականացման գործընթացը և ո՞ր դեպքերում։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանն է։