Վերնատուն

Իրանահայության առօրյայի հին ու բարի պատկերները՝ ԺորԺ Աբրահամյանի գրքում․ «Վերնատուն»

Իրանահայ թարգմանիչ, գրող Ժորժ Աբրահամյանը խոսում է իր նոր՝ «Առանց ինձ ոնց ես մնալու» պատմվածքների ժողովածուի, իրանական մշակութային միջավայրի, պատմական- քաղաքական իրադարձությունների, իր ընտանիքի, անցյալի արժեքների մասին։ Երկու տասնյակ պատմվածքներից կազմված ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է։

ԺորԺ Աբրահամյանն ասում է, որ գիրքը անցյալի արժեքների, բարի ավանդույթների, իր ընտանիքի ու միջավայրի վերաարժևորումն է, այն նաև ճանաչողական է, քանի որ բացահայտում է իրանահայերի առօրյան, համայնքային միջավայրի մշակութային առանձնահատկությունը։

«Ամենակարևոր արժեքը մարդկային հարաբերություններն են։ Երբ ծնողներս ողջ էին, մեր տան ամենամեծ հաճույքը գիշերանիստն էր։ Յուրաքանչյուր գիշեր իրար հյուր էինք գնում երկար պատմություններ ու հուշեր էինք պատմում իրար։ Ինձ համար ամեն գիշեր մի կինո էր, ես շատ եմ կարոտում այդ ջերմությունը մեկ բաժակ թեյի շուրջ։ Մարդիկ այն ժամանակ ավելի մեծահոգի էին, առատաձեռն ու միմյանց նվիրված։ Չկար ոչ մի գաղափարախոսություն, դա կյանքի բնական ընթացքն էր», – ասում է գրողը։

ԺորԺ Աբրահամյանը մասնագիտությամբ բանասեր է, աշխատել է որպես լրագրող, խմբագիր,  հաղորդումներ է վարել Իրանի պետական ռադիոհեռուստատեսության հայկական հաղորդումների բաժնում։

2004 թվականից ապրում է Հայաստանում։  2023 թվականին Ժորժ Աբրահամյանի թարգմանությամբ լույս է տեսել Իրանի նշանավոր բանաստեղծ Հաֆեզի գազելների ու քառյակների ժողովածուն։

Կարդացեք նաև

Back to top button