ԿարևորՏնտեսական

ՀՀ-ից Իրան ժամանած մասնավոր ներդրողներն այցելել են Չաբահարի նավահանգիստ, ծանոթացել գործող պայմաններին

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ:

Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները:

Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, այդ թվում նաև միջազգային հաղորդակցային ուղիների դիվերսիֆիկացման քաղաքականություն։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Չաբահար նավահանգստի դերն ու նշանակությունը:

Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել նավահանգստում, ծանոթացել առկա հնարավորություններին և առևտրային հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ից ԻԻՀ ժամանած մասնավոր ներդրողներ, որոնք իրենց հարցերն են ուղղել իրանական կողմին, ծանոթացել գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին։

Կարդացեք նաև

Back to top button