ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Բայդենի հետ։
Հանդիպումը կայացել է Օվալաձև աշխատասենյակում, որտեղ քննարկվել են իշխանության փոխանցմանը վերաբերող հարցեր։
«Քաղաքականությունը դաժան է և հաճախ հաճելի չէ։ Բայց այսօր ամեն ինչ կարգին է, և ես գնահատում եմ դա։ Շնորհակալ եմ նաև իշխանության խաղաղ փոխանցման համար»,- ասել է Թրամփը Բայդենին։