Անգլիացի երգիչ և երգահան Քրեյգ Դեյվիդը Հայա փառատոնի շրջանակներում Հայաստանում կներկայացնի իր լեգենդար TS5 շոուն։
Կենդանի երգի, դիջեյի և անհավատալի էներգիայի խառնուրդով TS5 շոուի ժամանակ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել 7 Days, Fill Me In և Walking Away-ը, ինչպես նաև այսօրվա նրա հիթային երաժշտությունը, որը Դեյվիդսը կներկայացնի իր հեղինակային ոճով՝ միախառնելով R&B, հիփ-հոփ և house-ը։
Համերգը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Քրեյգի TS5 շոուն ցնցել է աշխարհի խոշոր դահլիճները՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, Գլաստոնբերիից մինչև Բրիքսթոն Ակադեմի, O2 Արենա և այլք։
Երևանում արտիստը հանդես կգա ոչ միայն որպես երգիչ, այլև որպես DJ։