ԿարևորՀասարակություն

Քննարկվել են ԵՊՀ-ի և Ջորջթաունի Համալսարանի միջև համագործակցության խորացման հարցեր

Արագ փոփոխվող համաշխարհային և գործարար միջավայրում ապագա առաջնորդներ կրթելու հարցում բարձր է գնահատվում Ջորջթաունի համալսարանի Դիկրան Իզմիրլյանի անվան Գործարարության և գլոբալ հարցերի ծրագիրը, հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

Նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը` ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, հյուրընկալվել է Ջորջթաունի համալսարանում։

Համալսարանի Բիզնեսի դպրոցի դեկան, դոկտոր Փոլ Ալմեյդայի հետ հանդիպման ժամանակ «մտքեր փոխանակեցին երկու համալսարանների միջև հնարավոր համագործակցության ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարվեց կոնկրետ համատեղ նախագծերի իրագործմանը, որոնք կարող են հիմք հանդիսանալ ԵՊՀ-ի և Ջորջթաունի Համալսարանի միջև ավելի խոր և երկարաժամկետ համագործակցության համար»:

Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ինչպես նաև «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը։

Կարդացեք նաև

Back to top button