Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
«Քննարկվել են Գյումրի համայնքում ծագած կառավարման ճգնաժամին առնչվող, ինչպես նաև ներկուսակցական հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Գրեթե մեկ ամիս է Գյումրին առանց իշխանության է, չունի քաղաքապետ ու տեղակալներ: Շուրջ 10 տարի հանրապետության երկրորդ քաղաքը ղեկավարող «Բալասանյան դաշինքի» ավագանու 14 անդամները մանդատները պաշտոնապես վայր են դրել՝ հոկտեմբերի 28-ին թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով ներկայացնելով հրաժարականների արձանագրությունը: «Բալասանյան դաշինքը» որևէ պազաբանում չի տվել, հայտարարություն չի արել։