ԿարևորՄիջազգային

Թրամփը կոնգրեսական Ուոլցին նշանակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը Ֆլորիդայից կոնգրեսական Մայք Ուոլցին նշանակել է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում։ Այս մասին տարածված հայտարարության մեջ ասված է․

«Ես հպարտ եմ հայտարարելու, որ կոնգրեսական Մայք Ուոլցը նշանակվել է իմ կաբինետում՝ որպես ազգային անվտանգության խորհրդական»:

Նորընտիր նախագահը հավելել է, որ Ուոլցը կլինի «ուժի միջոցով խաղաղության ձգտելու ջերմեռանդ ջատագով»։

Դոնալդ Թրամփը, որն արդեն զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 2016 թվականի ընտրություններից հետո, նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է՝ դառնալով 19-րդ դարից ի վեր ԱՄՆ-ի առաջին քաղաքական գործիչը, ով չորս տարվա ընդմիջումից հետո վերադառնում է Սպիտակ տուն։

Կարդացեք նաև

Back to top button