Մշակույթ

Երևանում տեղի կունենա «Ազնավուր» համերգ-ներկայացումը

Նոյեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Ազնավուր» համերգ-ներկայացումը։

Արտիստները ներկայացնելու են Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի կյանքի ակնթարթները, բարդ ու հաղթանակներով լի համաշխարհային ճանապարհը, որոնք ուղիղ թելով կապված են նաև ջազի հետ։

Համերգ ներկայացմանը ելույթ կունենան Գարի Քյոսայան ջազ քառյակն ու դերասաններ Ստեփան Ղամբարյանը, Ալլա Սահակյանը և Նարեկ Բաղդասարյանը։

Բեմականացման հեղինակը Սահակյանն է, բեմադրության հեղինակը՝ Նարինե Գրիգորյանը, իսկ գործիքավորումը Քյոսայանինն է։

2023-ի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Ազնավուրի և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը վերանվանվել էր Շառլ Ազնավուրի այգի։

Կարդացեք նաև

Back to top button