Բաքվում՝ COP29 համաժողովի շրջանակում, հանդիպել են Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Շառլ Միշելը Իլհամ Ալիևին շնորհավորել Է ՝ COP29 գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ:
«ԵՄ-ն հավատարիմ է ֆինանսական համերաշխության ու կլիմայի մեր նպատակներին հասնելուն: Մենք նաև անդրադարձել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վիճակին»,- X-ի իր էջում գրել է Շառլ Միշելը:
Նա նշել է, որ այդ հարցի շուրջ մտքեր է փոխանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ անցյալ շաբաթ՝ Բուդապեշտում: «ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկաս ստեղծելու բոլոր ջանքերին»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Congratulated President Aliyev @presidentaz on hosting the #COP29, an important moment to advance the pressing climate agenda. The EU is committed to delivering on financial solidarity and on our climate goals.
— Charles Michel (@CharlesMichel) November 11, 2024
We also touched upon all aspects of bilateral relations. And… pic.twitter.com/3zIeVJFQQH