ԿարևորՄշակույթ

Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը

Ադրբեջանի ճնշման տակ Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմը, հայտնում է Deadline-ը:

Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղի իր գյուղում։ Արցախը 1980-ականներից ի վեր եղել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հիմքում, տասնամյակներ շարունակ պայքարել է անջատված պետություն դառնալու համար, հետո սկսվել է անկախության շարժումը, որն ավարտվել է 2023 թվականի ադրբեջանական հարձակմամբ։

Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը հակասություններ է առաջացրել Ադրբեջանում, որտեղ հակամարտությունից տեղահանված հայերի մասին պատմող և կարեկցանք առաջացնող պատմությունը դիտվել է որպես բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում:

Ըստ Deadline-ի՝ Ադրբեջանի կառավարությունը նամակով դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրությունը՝ որպես Օսկարի ներկայացվող ֆիլմ, ԱԳ նախարարությունն իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար:

Կինոարվեստի և գիտության ակադեմիայի աղբյուրները հաստատում են, որ Ջորդանը հետ է կանչել «Իմ քաղցր երկիրը»՝ որպես լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ:

Հորդանանը մնում է այդ անվանակարգում առանց «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության մասնակցության։

Ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին Deadline-ին հետ բացառիկ հարցազրույցում ասել են․

 «Սա շատ կործանարար նորություն է մեր թիմի համար, որ արգելվել, հետևաբար լռեցրել են երեխային պատմելու իր  պատմությունը իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին: Որպես վավերագրական ֆիլմերի հեղինակներ, այս գրաքննությունը ստիպում է մեզ էլ ավելի ակտիվ կիսվել  «Իմ քաղցր երկիրը» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությունով, որն արտացոլում է այսօր ամբողջ աշխարհում անթիվ երեխաների փորձությունները, ովքեր արժանի են երազել ազատորեն՝ առանց պատերազմի և հակամարտության սպառնալիքի»:

Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմի հավակնորդ ֆիլմը հանելուց հետո, Ակադեմիան կինոգործիչներին տեղեկացրել է, որ նրանք կարող են ներկայացնել «Իմ քաղցր երկիրը» ֆիլմը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին:

Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:

«Իմ քաղցր երկիրը» ​​իր հյուսիսամերիկյան պրեմիերան կունենա նոյեմբերի 16-ին և 17-ին, իսկ մեր որակավորման թատերական թողարկումը տեղի կունենա Laemmle Theatres-ում [Լոս Անջելեսում] նոյեմբերի 29-ից»,-ասում են Հայրապետյանը և Հուրանին:

«Մենք հավատարիմ ենք մնում մեր ճշմարիտ պատմությունը ներկայացնելուն՝ չընկրկելով մեր հանդիպած խոչընդոտներից»:

Ֆիլմը «Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգից հանելու քայլը տեղի է ունենում Հորդանանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​և տնտեսական կապերի աճի ֆոնին, երբ 2024 թվականին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է հորդանանցի պաշտոնյաներին՝ քննարկելու հետագա շարունակական համագործակցությունը:

Կարդացեք նաև

Back to top button