ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ

ԱՄՆ իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել Իրանի քաղաքացու դեմ՝ ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփի սպանության կազմակերման և իրականացման համար, գրում է BBC-ին։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է մեղադրական եզրակացություն, որում ասվում է, որ 51-ամյա Ֆարհադ Շաքերիին հանձնարարվել է մշակել նախագահի թեկնածուի սպանության ծրագիր։

«Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել իրանական ռեժիմի պաշտոնյային, ում հանձնարարված է ղեկավարել գործընկերների ցանցը՝ իրականացնելու Իրանի պլանը՝ սպանելու իր թիրախներին, այդ թվում՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին», — ասվում է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդի հայտարարության մեջ:

Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ մեղադրյալը, ենթադրաբար, գտնվում է Իրանում։ Հայցը, որը ներկայացվել է Մանհեթենի դատարան, պնդում է, որ սեպտեմբերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամը Շաքերիին հանձնարարել է մշակել Թրամփին լրտեսելու և սպանելու ծրագիր, ընդ որում Թրամփը պետք է սպանվեր մեկ շաբաթվա ընթացքում։

Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության՝ բացահայտված դավադրությունը իբր կազմակերպվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից՝ վրեժ լուծելու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար, որը սպանվել էր 2020 թվականին՝ ԱՄՆ-ի հարվածից Իրաքում, որը պատվիրել էր այն ժամանակվա նախագահ Թրամփը:

Կարդացեք նաև

Back to top button