«Էներգաարդյունավետ համայնքներ այսօր և վաղը» նախաձեռնությունն իր առջև նպատակ է դրել նպաստել Ախուրյան համայնքի չորս թիրախ բնակավայրերում էներգաարդյունավետ մեխանիզմների ներդրմանը՝ բնակչության շրջանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ և թիրախ բնակավայրերի բնակչության համախմբմամբ։
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են ծրագրի ղեկավար Հայկուհի Հովհաննիսյանը և դասընթացավար Անուշ Դալլաքյանը։