Ադրբեջանում COP29 կլիմայի փոփոխության կոնֆերանսի բարձրաստիճան պաշտոնյան օգտագործել է իր դիրքը՝ հանդիպում կազմակերպելու և հանածո վառելիքի հնարավոր գործարքները քննարկելու համար, հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի համաձայն՝ գաղտնի ձայնագրությից պարզ է դարձել, որ Ադրբեջանի COP29 թիմի գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը քննարկել է նավթագազային պետական ընկերությունում «ներդրումների հնարավորությունները» մի մարդու հետ, որը ներկայացել է որպես պոտենցիալ ներդրող։
«Մենք ունենք բազմաթիվ գազի հանքավայրեր, որոնք պետք է մշակվեն»,- ասեկ է նա։
Կլիմայի վերաբերյալ բանակցությունների համար պատասխանատու ՄԱԿ-ի մարմնի նախկին ղեկավարը BBC-ին ասել է, որ Սոլթանովի գործողությունները «բոլորովին անընդունելի» են և «դավաճանություն» են COP գործընթացին:
Բացի COP29-ի գործադիր տնօրենը լինելուց, Սոլթանովը նաև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարն է և Socar-ի խորհրդի անդամ է:
Ադրբեջանի COP29 թիմը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։
Նավթն ու գազը կազմում են Ադրբեջանի ընդհանուր տնտեսության մոտ կեսը և նրա արտահանման ավելի քան 90%-ը, ըստ ԱՄՆ տվյալների։
COP29-ը կբացվի Բաքվում երկուշաբթի օրը։ Այն ՄԱԿ-ի կլիմայի 29-րդ տարեկան գագաթնաժողովն է, որտեղ կառավարությունները քննարկում են կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներ և փնտրում լուծումներ: