ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Սթիվեն Մալլին նշանակել է՝ համակարգելու պետքարտուղարության անցումը Դոնալդ Թրամփի վարչակազմին, հինգշաբթի լրագրողներին ասել է խոսնակ Մեթյու Միլլերը։
Պետքարտուղարությունը դեռ կապ չի հաստատել Թրամփի անցումային թիմի հետ, ասել է Միլլերը։
Նա հավելել է, որ Բլինկենը մտադիր է օգտագործել իր պաշտոնավարման մնացած ժամանակը մի շարք կարևորագույն հարցերի շուրջ շոշափելի առաջընթաց գրանցելու համար։ Դրանց թվում նա նշել է Չինաստանի հետ մրցակցության հարցը, Ուկրաինայի հաջողության համար հնարավոր լավագույն դիրքի ապահովումը, Լիբանանում և Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը:
ԱՄՆ ընտրությունների արդյունքները պաշտոնապես կհաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2025 թվականի հունվարի 6-ին։ Թրամփի երդմնակալությունը հունվարի 20-ին է։