ԿարևորՄիջազգային

Մեծ տերությունները սովոր են իրենց շահերը թելադրել ուրիշներին. Պուտին

Աշխարհի մեծ տերությունները սովոր են իրենց շահերը թելադրել ուրիշներին, սակայն անհրաժեշտ է բանակցել և որոշումներ կայացնել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի հանդիպման ժամանակ։

«Նրանք, ովքեր սովորաբար կոչվում են մեծ տերություններ, սովորել են հավատալ, որ իրենք իրավունք ունեն որոշելու, թե որն է ուրիշի շահը: Իրականում ուրիշներին ազգային շահեր են թելադրում՝ ելնելով սեփական շահերից։ Սա միայն խախտում է ժողովրդավարության և արդարության սկզբունքը, և ամենավատն այն է, որ ըստ էության, թույլ չի տալիս մեզ իսկապես լուծել հրատապ խնդիրները»,- ասել է Պուտինը։

Պուտինը նշել է, որ որքան գործընթացի լիիրավ մասնակիցներն ավելի շատ են, այնքան ավելի դժվար է գտնել օպտիմալ տարբերակը, որը հարմար է բոլորին։

«Բայց երբ այն գտնվի, հույս կա, որ լուծումը կլինի կայուն և երկարաժամկետ»,-ասել է նա՝ հավելելով, որ դա նաև թույլ կտա քաղաքական գործընթացները դարձնել բովանդակալից ու ռացիոնալ։

«Այնպես որ, մեծ հաշվով, այդ սկզբունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, և այդ սկզբունքը կա Անվտանգության խորհրդում։ Վետոյի իրավունքը ինչի՞ համար ստեղծվել, ստեղծվել է, որ միջազգային ասպարեզում խաղացողներին չհամապատասխանող որոշումներ չընդունվեն։ Սա լա՞վ է, թե՞ վատ: Հավանաբար, ինչ-որ մեկի համար վատ է, որ կողմերից մեկը խոչընդոտում է որոշումների կայացմանը, բայց լավ է այն առումով, որ որոշումները, որոնք հարմար չեն որևէ մեկին, չեն անցնում: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ գնացեք բանակցային սենյակ և պայմանավորվեք։ Իմաստն սա է»,- եզրափակել է Պուտինը:

«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբը քաղաքագիտության, տնտեսագիտության, պատմության և միջազգային հարաբերությունների բնագավառում առաջատար օտարերկրյա և ռուս փորձագետների ասոցիացիա է: Ակումբը ստեղծվել է 2004 թվականի սեպտեմբերին, առաջին համաժողովը տեղի է ունեցել Վելիկի Նովգորոդում՝ Վալդայ լճի մոտ։

Կարդացեք նաև

Back to top button