ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Եվրոպական պահանջները՝ հայկական բանկերին․ ի՞նչ է դեռ մեզ պակասում՝ ըստ Եվրոպայի բանկային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի

Հայաստանյան բանկերից ակնկալվում է մի շարք կարևոր պահանջների պահպանում, որպեսզի դրանք ինտեգրվեն եվրոպական բանկային համակարգին՝ «Ռադիոլուրի» հետ բացառիկ զրույցում ասել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Իստավ Լենգյելը /Istvan Lengyel /։ Նրա խոսքով՝ հիմնական անելիքները գործարքների ստուգման և ռիսկերի բացահայտման ուղղությամբ են, ինչին արդեն հասել է հայաստանյան 3 բանկ։

-Ի՞նչ կտա հայաստանի ֆինանսաբանկային համակարգին ինտեգրումը եվրոպական կառույցին / Կենտրոնական և արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիային/։

Հայաստանում հիմնականում արտահանողները ցանկանում են ապրանքներ վաճառել Եվրամիությունում, նրանց պետք են բանկային հարաբերություններ, և Եվրամիության տնտեսությանը ինտեգրվելու համար բանկերը պետք է ինտեգրվեն եվրոպական բանկային հատվածին։

-Կարծես երկու հայկական բանկեր արդեն անդամ են։

Երեք բանկ՝ Էվոկաբանկը, Յունիբանկ և Կոնվերս: Նրանց համար առավելություններն այն են, որ մենք այս բանկերը խթանում ենք միջազգային բանկային համայնքում, դրանք անվճար են մասնակցում մեր համաժողովներին։ Մենք ամեն տարի կազմակերպում ենք 4 խոշոր համաժողով, դասընթացներ, սեմինարներ: Նրանք կարող են խոսել իրենց ծրագրերի, արդյունքների մասին և հուսով ենք, որ ավելի շատ շփումներ կունենան: Մենք նաև խորհրդատվություն ենք մատուցում թղթակցային բանկային ոլորտում:

-Ի՞նչ կասեք, ի՞նչն է պակասում հայաստանյան բանկային համակարգին։ Եվ ինչ է հարկավոր եվրոպական բանկերի հետ համագործակցության համար։

Համագործակցության համար կարելի է նշել համապատասխանության պահանջների ամբողջական փաթեթը: Դրանցից մեկը՝ «ճանաչիր քո հաճախորդին՝ գործարքների ստուգմամբ» սկզբունքն է։ Հարկավոր է նաև ծանոթանալ արևմտյան բանկերի ռիսկերի կառավարման համակարգին: Մյուս պահանջը տեղեկատվության ստուգումն է։ Որքան բաց լինեք, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենաք՝ լավ բիզնես վարելու ձեր գործընկերների հետ: Ինտեգրումը ժամանակ է պահանջում, բայց կարևոր գործընթաց է, և մենք օգնում ենք այդ հարցում։

Սա նաև աշխարհաքաղաքական հարց է, որ Հայաստանն ավելի ակտիվ ներկայացվի միջազգային կազմակերպություններին։ Դրան ևս մենք կարող ենք ինչ-որ չափով օգնել։

Կարդացեք նաև

Back to top button