ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա. ԱԳ փոխնախարար

Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կամ ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, այսօր ճեպազրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնելու, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»,- նշել է նա։

Բաքվում կայանալիք COP29 համաժողովին մասնակցելու վերաբերյալ փոխարտգործնախարարի խոսքով Հայաստանը դեռ որոշում պետք է կայացնի։ Նա ասել է, որ որոշումը կախված կլինի «բանակցությունների ընդհանուր դինամիկայից»։

Կարդացեք նաև

Back to top button