Հայագիտակ

Նորագույն տեխնոլոգիաները կփրկե՞ն մշակույթի գանձերը կործանումից. «Հայագիտակ»

Օրերս Մաշտոցյան Մատենադարանում կայացած գիտաժողովի հիմնական հարցն էր, թե արդյոք ժամանակակից լարված միջազգային իրավիճակում նորագույն տեխնոլոգիաները կարո՞ղ են փրկել կամ վերականգնել համայն մարդկության մշակութային գանձերը։

Հայոց ազգագրության Սարդարապատի թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, որը ևս մասնակցել է գիտաժողովին նշում է. «Շատ դժվար է պաշտպանել մշակույթի հուշարձաններն այսօրվա կոնֆլիկտների պայմաններում, երբ թշնամին հենց դրանք էլ թիրախավորում է։ Հիշենք Հին Ջուղայի խաչքարերի կամ Պալմիրայի ոչնչացումը։ Այսօր պետք է մարդկանց գիտակցությունը բարձրացնել, հասկացնել, որ ում էլ պատկանի մշակույթի կոթողը, այն համամարդկային արժեք է»։

Պատերազմական հակամարտությունից հետո կամ մինչև այդ ինչ-որ բան վերականգնելու համար նախևառաջ չպետք է փոշիացնել հուշարձանը, ինչն արվում է ամենուր։

Գիտաժողովի մասնակիցներն անդրադարձան նաև Արցախի պատմամշակութային հուշարձանների ճակատագրին, որոնք անխնա ոչնչացվում կամ ձևախեղվում են։

Կարդացեք նաև

Back to top button