Աշնակում հարսանիքների ժամանակ ինչու՞ և ինչպե՞ս էին փեսային կախում, հիշում է Գոհար Ավագյանը։ Նրա արմատները հասնում են Սասնո գավառի Վարդենոց գյուղ:
Ծնվել է Թալինի շրջանի Աշնակ գյուղում: Մանկությունն անցել է ծնողների՝ Ավագի և Վարդի երգերով, նրանց տնից երգը չի պակասել: Գոհարը վերհիշում է այդ մեղեդիները, նրան ձայնակցում է իր ընկերուհի Ռիտան: