Դպրություն

Որո՞նք են Հայաստանի երիտասարդության մտահոգություններն ու ձգտումները․ «Դպրություն»

ՀՀ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը ենթադրում է «գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն»:

Ըստ «Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ»-ի կողմից արված հետազոտության՝ Հայաստանի կրթական համակարգը հետխորհրդային շրջանում բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, և ինչպես ոլորտի փորձագետներն են նշում՝ հետխորհրդային երկրներում կրթական բարեփոխումները գաղափարական հակամարտությունների մարտադաշտ են (Wiseman, 2010)։ Ընդհանրապես Հայաստանում կրթության ոլորտում բախվում են Խորհրդային, Ամերիկյան և Եվրոպական գաղափարախոսական մոտեցումները։

Թեմայի շուրջ զրույց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողուհի Մարիա Կրտիկաշյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Տիգրան Սևյանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Արուս Այվազյանի և Երևանի պետական համալսարանի ուսանող Էրիկ Բաղդասարյանի հետ։

Կարդացեք նաև

Back to top button