Չորեքշաբթի (նոյեմբերի 6-ին) S&P 500-ը և Dow-ն հասել են բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշներին․ Nasdaq-ի թվերը նույնպես ցատկել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, որը չորս տարի անց կվերադառնա Սպիտակ տուն։
Ըստ Reuters-ի տվյալների՝ Dow Jones Industrial Average.DJI-ն բացման պահից աճել է 628,5 կետով կամ 1,49%-ով՝ հասնելով 42850,4–ի: S&P 500 .SPX-ը բացման պահից բարձրացել է 82,1 կետով կամ 1,42%-ով՝ հասնելով 5864,89-ի, Nasdaq Composite .IXIC-ն աճել է 333,6 կետով կամ 1,81%-ով՝ հասնելով 18772,761-ի: