ԿարևորՔաղաքական

Մակրոնն ու Տոկաևը համատեղ հայտարարությամբ լիակատար աջակցությունն են հայտնել Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը

Ֆրանսիան և Ղազախստանը լիակատար աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, ասված է նախագահներ Էմանուել Մակրոնի և Կասիմ Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարությունում:

«Դա թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար»,- ասված է տեքստում:

Կարդացեք նաև

Back to top button