ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի իր աջակիցների առջև ելույթ ունենալով` նախագահական մրցավազքում իր արդյունքն անվանել է «քաղաքական հաղթանակ»:
Նա խոստացել է, որ իր հաղթանակով ԱՄՆ պատմության մեջ կբացվի «ոսկե դարաշրջանի» էջը։
Թրամփը նախընտրական գիշերվա իր ելույթում խոստացել է պայքարել «ամեն ընտանիքի և բոլորի ապագայի համար»։ Նա խոստացել է, որ «չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ Ամերիկան չդառնա ուժեղ, անվտանգ և բարգավաճ»։
«Ամեն օր և իմ ողջ շնչով կպայքարեմ ձեր համար»,- հայտարարել է Թրամփը: