ԿարևորՄշակույթ

«ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա-պերֆորմանս՝ բացահայտելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասահում նոյեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսը:

Այն իրականացրել է «Արտ–Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ:

«ՔՈՉԱՐ 360°» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։

Այն ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։  

«ՔՈՉԱՐ 360°»  նախագծիիրականացնողներն են՝

  • Գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան
  • Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի
  • Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան
  • Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն
  • Վիդեո-մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան
  • Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան
  • Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան
  • Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան

Կարդացեք նաև

Back to top button