ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ընդդիմությունն առաջարկում է Անկախության հռչակագրի «անժամանցելի արդիականությունը» քննարկել 2 ամիս հետո

Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է 2 ամսով հետաձգել իր իսկ հեղինակած հայտարարության նախագծի քննարկումը։ Առաջարկն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա հիմնավորմամբ՝ այս որոշմանը հանգել են՝ փաստաթղթի ընդունման մասին մտավախություններ ունենալով։ Ընդդիմությունն առաջարկում է հայտարարության նախագծով ամրագրել, որ Անկախության հռչակագիրն քննարկման և խմբագրման ենթակա չէ։

«Հայաստանի անկախության հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության  նախագիծը հեղինակել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։ Որպեսզի այն քննարկվի լիագումար նիստերի ընթացքում, նախ պետք է ստանա գլխադասաային հանձնաժողովի հավանությունը։ Հեղինակները, սակայն, առաջարկում են քննարկումը հետաձգել 2 ամսով։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը բացատրում է, թե ինչու են այդպես որոշել։

«Ունենք տեղեկություններ, որ քաղաքական մեծամասնությունը կողմ չի քվեարկելու, կամ դեմ է քվեարկելու, կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարությանն աջակցելուց և ի սիրույն ՀՀ-ի և հանրապետության ծննդյան վկայականի, Անկախության Հռչակագրի՝ առաջարկում ենք երկու ամսով հետաձգել հարցի քննարկումը»։

«Արձանագրում են, որ հեղինակի նախաձեռնությամբ հարցի քննարկումը հետաձգում ենք երկու ամիս ժամկետով»։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարության նախագծով առաջարկում է ամրագրել, որ  անընդունելի է համարում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, դրանում ամրագրված հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ։

«Դատապարտում է ՀՀ ԱՀ ստորադասելու, ՀՀ Սահամանադրության հետ արհեստական հակադրումների գործողությունները և ՀՀ Անկախության Հռչակագրով ամրագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքնեն ու համազգային նպատակները գնահատում է որպես հայ ժողովրդի անվտանգության համակարգի ապահովման անժամանցելի հիմք որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության հանդեպ առանձնապես ծանր հանցագործություն է»։

Նախորդ ամիս խորհրդարանական ընդդիմությունը նույն թեմայով լսումներ էր հրավիրել։

Թեման ուշագրավ է ՍԴ-ի կողմից վերջերս կայացրած որոշման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համատեսքստում։ Գերագույն դատարանը մոտ մեկ ամիս առաջ որոշեց, որ Անկախության հռչակագիրը չի կարող Սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքերի շրջանակից դուրս մեկնաբանվել։

ՍԴ քննել ու որոշել էր, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի մի մասը, սակայն, պնդում է, որ ծավալուն որոշման մեծ մասը ոչ թե սահմանազատման մասին է, այլ հենց Անկախության հռչակագրի մասին է։

Իսկ հարցը հրատապ է, քանի որ Բաքուն Խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է համարում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Հայկական կողմ այս թեզին բազմիցս արձագանքել է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, մոտ մեկ ամիս առաջ Երևանում կազմակերպված «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ աշխարհի բազմաթիվ երկրներից Հայաստան ժամանած պատվիարակներին պարզաբանեց՝ ՀՀ սահմանադրության մեջ չկա այն, ինչ դրանք փորձում է վերագրել Բաքուն։ Ընդհակառակը, իրականությունն այլ է՝ ասաց վարչապետը։

«Իրականությունն այն է, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ։ Ի՞նչ հիմնավորմամբ եմ դա ասում՝ 1991 թվն ընդունված Ադրբեջանի սահմանադրական ակտն ընկած է Ադրբեջանի սահմանադրության հիմքում, ինչը արձանագրված է Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Իսկ սահմանադրական ակտը իր հերթին հղում է անում և բխում է 1918 թվականին Ադրբեջանի հանրապետության ստեղծման հռչակագրի վրա։ Իսկ 1918 թ Ադրբեջանի հռչակագրում ասվում է, որ Ադրբեջանի տարածքներ են համարվում Արևելյան և Հարավային Անդրկովկասը և ավելին»։

Gallup հետազոտական կենտրոնը  ՀՀ սահմանադրությանը Հայաստանի Անկախության հռչակագրի համապատասխանության մասին հարցումներ է իրականացրել հանրության շրջանում ։ Հետազոտական կենտրոնի ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը հարցվածների 72 տոկոսը բացասաբարէ վերաբերվում։

«Ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ՍԴ Անկախության Հռչակագրում  Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող համարեց։ Հարցվողների 5%-ը ՍԴ այս որոշումը դրական է գնահատել։ Ավելի շուտ դրական նշել է 9.8%-ը, ավելի շուտ բացասական նշել է 21.3 %-ը և 51.5 %-ը նշել է ընդհանրապես բացասական։ Այսինքն 72-73 %-ը բացասական է գնահատել ՍԴ-ի որոշումը Անկախության հռչակագրի վերաբերյալ»։

«Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության  նախագծի շուրջ ընդդիմադիրները պատրաստ են քննարումումներ ծավալել և առաջարկներ լսել։

Կարդացեք նաև

Back to top button