Հայագիտակ

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը. «Հայագիտակ»

Հայաստանի պատմության թանգարանում Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրությունը իրարամերժ կարծիքների տեղիք տվեց։ Դժգոհություններ լսվեցին հատկապես քրիստոնեական հավատի և հեթանոսական արժեքների՝ ներկայիս ըմբռնումների ենթատեքստում։

Ազգագրագետ Բորիս Գասպարյանը խնդրին մոտենում է մայրության, որպես կյանքի հավերժության ապահովման տեսակետից։ Նա ասում է. «Վաղնջական ժամանակներից մայրությունը եղել և այսօր էլ մնում է անհերքելի, հաստատուն արժեք, կոնստանտ։ Եվ դա միայն մեզ` հայերիս մոտ չէ, ամբողջ աշխարհում է այդպես։ Պեղումների ժամանակ գտնված նախնադարյան արձանիկներն անգամ հաստատում են դա»։

Քանի դեռ կա կյանք՝ կինը պաշտվելու է։ Եվ քանի դեռ կա կինը, կյանքը կշարունակվի։ Անահիտի արձանի մասնիկները դիտելով, ոչ-ոք հեթանոս չի դառնում։ Դրանք լոկ մեր հնադարյան մշակույթի` մեզ հասած եզակի մասնիկներն են։

Կարդացեք նաև

Back to top button