ԴպրությունՀասարակություն

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան»-ը վերաբցվեց Երևանում․ «Դպրություն»

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, դեռևս Արցախում գործելու տարիներին, Երևանում ունեցել է ներկայացուցչություն։ Այսօր օգտագործվել է այդ հանգամանքը և համալսարանը այժմ գործում է որպես քոլեջ։

«Շուշիի տեխնոլոգիական համալսարան»-ը արցախյան բուհերից դեռևս միակն է, որը գործունեությունը վերսկսելու հնարավորություն է ստացել Հայաստանում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով համալսարանին տրամադրվել է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար հավաստագիր։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Պավել Գասպարյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսումնամեթոդական մասի բաժնի պետ Թամարա Գրիգորյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հասարակայնության, լրատվության, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով բաժնի պետ Արևիկ Հարությունյանը։

Կարդացեք նաև

Back to top button