Մշակույթ

«Մանկական Նոր ալիք»—ում Հայաստանը կներկայացնի Դավիթ Վարդանյանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Մանկական Նոր ալիք 2014» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Ընդամենը մի քանի օրից նա կմեկնի Ղրիմ` մասնակցելու հեղինակավոր մրցույթին: Հայաստանյան ներկայացուցիչը նրա երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ու  պարուսույց Քրիստինե Հովակիմյանն այսօր  պատմել են, թե ինչպե՞ս է պատանին պատրաստվում մրցույթին, ի՞նչ երգեր է կատարելու և ի՞նչ ակնկալիքներ ունի: Դավիթը խոստովանել է, որ տրամադրված է մարտական ու Հայաստանը ներկայացնելոը է ըստ արժանվույն: 

Մանկական եվրատեսիլ 2013-ու Հայաստանը ներկայացնող և մրցույթում 2-րդ տեղը զբաղեցնող Դավիթ Վարդանյանին նոր փորձություն է սպասվում: 12-ամյա պատանին ընդամենը մի քանի օրից կմեկնի Ղրիմ` այս անգամ մասնակցելու “Մանկական նոր ալիքին”: Խիտ ու հագեցած գրաֆիկը Դավիթին չեն հոգնացնում: Նա հաճույքով պարապում է ամեն օր և տրամադրված է բավականին մարտական:

«Խիստ հագեցած գրաֆիկ ունեմ, սկսած ֆիզիկական պարապունքներից, երգեր լսելու ժամից,  ոկալ պարապունքից: ՊԱրապում եմ իմ սիրելի երաժշտական պրոդյուսերի և պարուսույցների հետ: Ընդհանրապես բոլոր մրցույթների արդյունքներն անկանխատեսելի են լինում, բայց ամեն մի մարդ գնում է հաղթելու երազանքով: Հիմա ես էլ երազմում եմ, որպեսզի Հայաստանիս հաղթանակ բերեմ»:

Դավիթն ունի մեծ ձգտում ու ռեալ շանսեր` հաղթելու մանկական նոր ալիքում, բայց չմոռանանք, որ սա մրցույթ է, որում մեծ դեր ունի նաև մարդկային գործոնը, նկատեց նրա երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը:

«Չպիտի հիվանդանա, այսինքն եթե հաջողությունը մեր կողմը լինի, վստահ եմ, որ Դավիթը եռյակում կհայտնվի, ինչու չէ կարող է նաև հաղթել: Բայց հանգամանքներ կան, որ պետք է բավարարեն մեզ նաև այնտեղ»:

Այն, որ Դավիթը կունենա մեծ հաջողություն և Հայաստան կվերադառնա հաղթանակով, վստահ է նաև պարուսույց Քրիստինե Հովակիմյանը:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու է 12 Երկիր: Դավիթն արդեն ծանոթ է մյուս մասնակիցների կատարումներին և կարծում է, որ մրցակցությունը բավականին թեժ է լինելու, քանի որ բոլորն էլ արժանի մրցակիցներ են: Այսպիսով օգոստոսի 16-18-ը Ղրիմում անցկացվելիք մանկական տոնին Դավիթը կմեկնի մարտական տրամադությամբ ու հաղթական դափնին Հայաստան բերելու ակնկալիքով:

 

 

Կարդացեք նաև

Back to top button