Իսպանիայի իշխանությունները ծրագրում են առաջիկայում երկրում «տարերային աղետի ռեժիմ» հայտարարել, ինչը կօգնի արագացնել Եվրոպական համերաշխության հիմնադրամից միջոցներ ստանալու գործընթացը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խնդրել է միջոցներ տրամադրել Եվրոպական համերաշխության հիմնադրամից՝ աղետալի ջրհեղեղի հետևանքները վերականգնելու համար:
«Գիտեմ, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Գիտեմ, որ կան լուրջ խնդիրներ և ռեսուրսների պակաս, որ ծառայությունների աշխատանքը խաթարվել է, հուսահատ մարդիկ փնտրում են իրենց հարազատներին, մարդիկ չեն կարողանում մտնել իրենց տները, տները քանդվում են և ծածկված են տիղմով։ Գիտեմ, որ մենք պետք է ավելի լավ աշխատենք, բայց նաև գիտեմ, որ պետք է գործենք միասին»,- ասել է նա։
Իսպանիան լրացուցիչ 10,000 զինվոր կուղարկի Վալենսիայի շրջան, որն ամենաշատն է տուժել աղետից:
Ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 211-ի։ Իշխանությունները զգուշացնում են, որ այս թիվը վերջնական չէ. անհետ կորածների որոնումները շարունակվում են։ Փրկարարները որոնում են մարդկանց ջրով ծածկվակ մեքենաներում ու շենքերում։ Աղբի մաքրումը շարունակվում է։