ԿարևորՄիջազգային

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի

Իսպանիայի հարավում և արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի, հայտնել են տեղական իշխանությունները: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։

202 մարդ մահացել է Վալենսիայում, երկուսը՝ Կաստիլիա-Լա Մանչայում, ևս մեկը՝ Անդալուսիայում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտնել է, որ Վալենսիայում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող 1200 զինվորներին կմիանան ևս 500–ը:

Տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն տեղեկացրել է, որ արևելյան շրջանում լրջորեն վնասվել են ճանապարհներ, որոնցից շատերը արգելափակվել են մեքենաների պատճառով։ «Ցավոք, որոշ մեքենաներում մահացած մարդիկ կան», — լրագրողներին ասել է Պուենտեն:

Նա հավելել է, որ Վալենսիայի և Մադրիդի միջև արագընթաց երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար կպահանջվի երկու-երեք շաբաթ:

Նոյեմբերի 1-ին Իսպանիայի կառավարությունը ճանապարհների վերանորոգման համար 25 մլն եվրո է հատկացրել ։

Կարդացեք նաև

Back to top button