Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի պատմության պրոֆեսոր Ալան Լիխտմանը հոկտեմբերի 29-ին հաստատել է իր ավելի վաղ կանխատեսումը, որ փոխնախագահ Քամալա Հարիսը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կհաղթի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Reuters-ը։
«Սեպտեմբերի 5-ի իմ կանխատեսումը չի փոխվել, ինչպես ասացի, այն որևէ կերպ կապված չէ հարցումների, փորձագետների կարծիքի, քարոզարշավի անցողիկ իրադարձությունների հետ»,–ասել է նա։
Լիխտմանը հաջողությամբ կանխատեսել է վերջին 10 նախագահական ընտրություններից ինը` կիրառելով իր ընտրական մոդելը, որը հիմնված է 13 հարցերի վրա, որոնք կոչվում են «Սպիտակ տան բանալիներ» և անտեսում են քաղաքական փորձագետների տեսակետները և սոցհարցումների արդյունքները:
Իշխող Դեմոկրատական կուսակցությունը կարող է կորցնել բանալիներից 6-ը և դեռ վերահսկել Սպիտակ տունը։ Լիխտմանն ասել է, որ Հարրիսը ձախողում է 13 բանալիներից միայն չորսը:
Պրոֆեսորը նաև նշել, որ չկողմնորոշված նահանգներում վաղաժամ քվեարկության տվյալները հաստատում են իր տեսակետը, որ Հարիսը կհաղթի նոյեմբերի 5-ին:
2024 թվականի ԱՄՆ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թեկնածուն հաղթանակի հասնելու համար պետք է հավաքի 270 ընտրական ձայն։