ԿարևորՄշակույթ

Տեղի է ունեցել Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ-ին նվիրված նամականիշի մարման արարողությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հոկտեմբերի 31-ին՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում, տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրիասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները կատարող Արման Աբրահամյանը, Երվանդ Մանարյանի որդին՝ երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը (1924-2020թթ.):

Նամականիշի աջ հատվածում «100 ԱՄՅԱԿ», «ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ» և «Հայ դերասան, ռեժիսոր» գրառումներն են՝  հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշի մարմանը նախորդել է Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը՝  Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց:

Կարդացեք նաև

Back to top button