Հայագիտակ

Ինչպես են ջուրն օգտագործել մեր նախնիները. «Հայագիտակ»

Ջրի կենարար նշանակության մասին միշտ է հայտնի եղել։ Դեռ նախնադարում մարդը զգացել է, որ առանց ջրի հնարավոր չէ ո՛չ ապրել, ո՛չ բերք ու բարիք ստանալ։ Սակայն խնդիրն այն էր, որ ջուրը պետք էր հասցնել հեռավոր վայրեր, այլ կերպ ասած` ջրարբիացնել հողը։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Անի Սարատիկյանն ասում է. «Արդեն հնադարում, մասնավորապես Վանի թագավորությունում տեսնում ենք ջրանցքների բավական ծավալուն ցանց, քանի որ գինեգործությունը և այգեգործությունը տարածքում զարգացած են եղել։ Ջրանցքների մնացորդներ այսօր կան նաև Դալմայի այգիներում, Արարատյան դաշտում»։

Ընդհանրապես ջրանցքներ սկսել են կառուցել պետականության առկայության դեպքում։ Մարդիկ ջրի ակունքներում կանգնեցրել են վիշապաքարեր` ի նշան պաշտամունքի։

Կարդացեք նաև

Back to top button