ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում շարունակում է իրականացնել «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որը միտված է դպրոցներում այլընտրանքային կրթության նորարարական հարթակ դառնալուն՝ լրացնելով հանրակրթության ոլորտում մշակութային կրթություն բաղադրիչի բացը:
Ծրագիրը վերարժևորում է արվեստի հետ կենդանի հաղորդակցման կարևորությունը ժամանակակից թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում՝ միաժամանակ խթանելով միջսերնդային ճանաչողությունը և համագործակցությունը:
«Դպրություն» հաղորդման հյուրերն են Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի տնօրեն, «Քո արվեստը դպրոցում» ծրագրի կազմակերպիչ Աննա Կարապետյանը, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը և Երգահան Էդուարդ Զորիկյանը: