Modex վերլուծական կենտրոնն ամփոփ ներկայացրել է ՏՏ ոլորտի խոշոր հարկատուների 2024թ․-ի առաջին 3 եռամսյակների ցուցանիշները։
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է79 ՏՏ ընկերությունների , որոնք պետբյուջեի համար ապահովել են 64 մլրդ դրամի եկամուտ` 1․4 մլրդ դրամով ավելի քիչ, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում:
1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ի առաջին երեք եռամսյակներում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․1%-ը,
79 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 10.7 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 12%-ը (1․3 մլրդ դրամ),
ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից իննի դեպքում վճարած հարկերը նվազել են․ անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia, DataArt, VMware և EPAM ընկերությունների դեպքում, ընդ որում՝ պայմանավորված եկամտային հարկի, մասամբ նաև շահութահարկի նվազմամբ։
Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։