Հայաստանի Պատմության թանգարանում օրերս տեղի ունեցավ «Թանգարանային պրոֆեսիոնալիզմն ու էթիկան դժվարին ժամանակներում» եռօրյա գիտաժողովը և նոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 105-ամյակին և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակին։ Գիտաժողովին ներկա էին շուրջ 10 երկրից ժամանած թանգարանային ոլորտի մասնագետներ, Հայաստանի տարբեր մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանն անդրադառնում են գիտաժողովի զեկուցումների թեմաներին, ոլորտի արդի խնդիրներին։
Թանգարանային ոլորտի էթիկայի ու պրոֆեսիոնալիզմի մասին զեկուցումներն ու քննարկումները նոր տեխնոլոգիաների կիրառման, պատերազմական իրավիճակներում թանգարանային նմուշների պահպանման, թանգարանների ներառականության և այլ արդի խնդիրների ու մարտահրավերների մասին էին։