ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանը ԵՊՀ բուսաբանության ֆակուլտետի շրջանավարտ է, այնուհետև ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Արևելյան Վիրջինիայի բժշկական դպրոցում, անցել է մագիստրոսական ծրագիրը, ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Երկու տասնյակ տարի գիտական գործունեություն ծավալելով ԱՄՆ–ում՝ վերադարձել է հայրենիք և աշխատանքային ուղին շարունակել ԱՅԲ դպրոցում։ 2022 թվականից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։