Քաղաքական

Ջոն Հեֆերն.Միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանը հիշեցրել է այն հանգամանքը, որ ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որն զբաղվում է միջնորդությամբ հակամարտության կարգավորման գործում: Աջակցություն հայտնելով բոլոր նրանց,  ովքեր տառապում են սահմանի մոտ և շփման գծում տեղի ունեցող միջադեպերի ընթացքում, դեսպանն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ դատապարտում է ռազմատենչ հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի խախտումները:

Հեֆերնը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի վաղ վերահաստատել էր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ: Նա հույս է հայտնել, որ ապագայում կկայանա նախագահների մակարդակով հանդիպում, ընդգծելով, որ միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

 

Back to top button