Համայնքի զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը ենթադրում և կանխատեսում է համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում՝ համայնքի զարգացում, այլ կերպ ասած բավարարելով ներկայի կարիքները՝ առանց վնասելու գալիք սերունդներին: Սա առավել կարևոր է դառնում, երբ այն առնչվում է սահմանամերձ համայնքների զարգացմանը։
«Քո ձայնը» հաղորդաշարի հյուրը Բերդի համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն է: