Լոգոպեդ Վարդուհի Հովսեփյանն առաջին հենակետային բժշկական քոլեջը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական համալսարանում՝ ընտրելով դեֆեկտոլոգիայի բաժինը։
Որպես պրակտիկ մասնագետ աշխատել է բազմաթիվ կենտրոններում, բարեգործական հիմնադրամներում, զարգացման կենտրոններում։ 2017 թվականին հիմնել է իր ուսումնական կենտրոնը, որտեղ աշխատել է հեղինակային մեթոդներով։
Վարդուհին նաև կանանց բիզնես ակումբի համահիմնադիրն է, ունի բազմաթիվ շնորհակալագրեր կատարած աշխատանքների համար, վարում է «երեխայի անկյուն» յութուբյան ալիքը, որտեղ բարձրաձայնում է ծնողին հուզող հարցերը։