Երաժշտական եռանկյունի

Դավիթ Հալաջյան․ «Ստաբատ Մատեր» և ոչ միայն. «Երաժշտական եռանկյունի»

Ժամանակակից ակադեմիական երաժշտության անծայրածիր լանդշաֆտում դժվար է սեփական ստեղծագործությամբ և տաղանդով հաստատուն բարձունք գրավել։ Բազմաթիվ ուղղությունների, ժանրային տարաբնույթ ձևափոխումների և մշտական նորամուծությունների երաժշտական ասպարեզը հաճախ թելադրում է որոշակի ստեղծագործական դրսևորումներ, որոնք «պարտադրված» են շուկաների «պատվերով»։

Կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը վաղուց բնակվում և աշխատում է Շվեյցարիայում և կարող է համեմատականներ և վերլուծականներ անել թե՛ համաշխարհային, թե՛ հայաստանյան երաժշտական ընթացքների մասին։

Մեր զրույցը կառուցվեց նրա «Ստաբատ Մատերի» հայաստանյան պրեմիերայի շուրջ, բայց ներառեց շատ ավելի լայն հարցերի շրջանակ։

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1989 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական դասարան, (Ավետ Տերտերյան`գործիքավորում, Հակոբ Ոսկանյան` դիրիժորություն), 1991 թվականին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան։

Ուսանելու տարիներին Դավիթ Հալաջյանն աշխատում էր Հայաստանի պետական ռադիոյում՝ որպես երաժշտական խմբագիր։ Իր հիմնած «8։30» հաղորդաշարը սկիզբ դրեց ռադիոհաղորդումների նորաոճ սերնդին։

1991 թվականին Դավիթ Հալաջյանը շարունակել է ուսումն էլեկտրաակուստիկ երաժշտության բնագավառում՝ Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի կոնսերվատորիայում, (Շվեյցարիա), որտեղ և այժմ բնակվում է։ Դավիթ Հալաջյանն աշխատում է որպես կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար, դասավանդում է Ցյուրիխի կոնսերվատորիայում։

Դավիթ Հալաջյանի երաժշտական ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի համերգային բեմերում, տարբեր ծրագրերում և երաժշտական փառատոներում։ Ստեղծագործությունների պատվիրատուներից են Շվեյցարիայի եկեղեցական խորհուրդը, «Dilijan Chamber Music Series» փառատոնը, Schweizer Oktett համույթը և այլք։

Կարդացեք նաև

Back to top button