Դպրություն

Ինչո՞ւ են մտահոգ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները. «Դպրություն»

Հանրակրթության ոլորտում ընթանում է բարեփոխումների գործընթաց, որը նախատեսում է ավելի որակյալ և մատչելի կրություն սովորողների համար, որի համար անհրաժեշտ են կրթության որակյալ կառավարիչներ, լավագույն մասնագետներ։ «Հանրակրթության մասին օրենք»-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին օրենքի նախագիծն էլ շարունակությունն է հանրակրթության ոլորտում սկսված բարեփոխումների։ Սակայն դպրոցների տնօրենները մտահոգություններ ունեն, ուսուցիչները ցայտնոտի մեջ են։ Ի՞նչ է կատարվում հանրակրթության ոլորտում։

«Նոր համակարգը բերել է մի նոր խնդիր։ Դա այն է, որ բոլոր ուսուցիչները չեն կարող մասնակցել նույն դասընթացներին։ Առանձնացված են մակարդակներ՝ 1–ից մինչև 4–րդ մակարդակ։ Այդ մակարդակը որոշվում է դպրոցում՝ տնօրենի կողմից։ Բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ ո՛չ տնօրենները, ո՛չ ուսուցիչները նորմալ վերապատրաստում չեն անցել։ Ստեղծվել է մի հարցաշար, որին պատասխանելով՝ որոշվում է ուսուցչի մակարդակը։ Ընդ որում, այդ հարցաշարերի կոպիտ սխալներից մեկն այն է, որ պատասխանները հաճախ ենթադրում են «այո» կամ «ոչ»  տարբերակները։ Ինչո՞ւ չկա միջանկյալ տարբերակը։ Եվ օրինակ՝ արդյունքում ստացվում է այնպես, որ շատ ուսուցիչներ 4–րդ մակարդակ են ստացել, բայց իրենք էլ են ընդունում, որ իրենք այդ մակարդակի ուսուցիչ չեն», – ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Back to top button