ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Նույնիսկ Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ցանկալի կլինի պահել Մինսկի խմբի ձևաչափը․ Արա Ղազարյան

Այս պահին Մինսկի խմբի վերագործարկման որևէ պայմանավորվածություն չկա, քանի որ համանախագահող երկրները շարունակում են լարված հարաբերություններ ունենալ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Արցախի քաղհասարակության ներկայացուցիչների կողմից օրերս բարձրացված պահանջին՝ չլուծարել միջնորդ խումը։

Ղազարյանի խոսքով՝ արցախցիների կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձն այնպիսի ավտորիտար երկրի դեպքում, ինչպիսին Ադրբեջանն է, անհնար է առանց միջազգային երկրների ներկայության։ Ցանկալի կլինի, որ դա լինեն Արևմտյան երկրները, ինչպես Բալկաններում իրականացվեց։ Դա կարող է տևել մի քանի տասնյակ տարի։ Դա կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, թե ոչ՝ կախված է երկրների միջև պայմանավորվածություններից, բայց Խաղաղության պայմանագիրն անպայման պետք է Մինսկի խմբի վերաբերյալ էլ որոշում պարունակի ու, իհարկե, մեխանիզմներ արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին։

Back to top button