Ձեր փաստաբանը

Կատարողական վարույթի և վարչական արդարադատության հետ կապված որոշ խնդիրներ. «Ձեր փաստաբանը»

  • Կատարողական վարույթի նոր օրենքը ուժի մեջ է մտնելու 2025թ. հուլիսին։ Դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառում ինչպե՞ս են ապահովվում անչափահաս երեխաների կամ պարտապանի խնամքին գտնվող այլ անձանց իրավունքները պարտապանի դրամական միջոցների բռնագանձման ընթացքում։ Արդյո՞ք առկա մեխանիզմները բավարար է համարվում՝ այս անձանց նվազագույն ապրուստի միջոցները ապահովելու համար:
  • Արդյո՞ք բավարար են գոյություն ունեցող գործիքակազմերը անբարեխիղճ պարտապանների կողմից գույքային պարտավորությունների կատարման ապահովման համար։ Հնարավոր է արդյո՞ք բռնագանձել փաստացի պարտապանին պատկանող գույքը, որը երրորդ անձի անվամբ է գրանցված։
  • Ի՞նչ խնդիրներ են առկա նորմատիվ ակտերի վիճարկման վարույթների շրջանակում:
  • Արդյո՞ք բավարար է համարվում դիմումի ապահովման միջոցները, որոնք կարող են օգտագործվել նորմատիվ ակտը վիճարկող քաղաքացու կողմից իր իրավունքների խախտման անդառնալի հետևանքները կանխելու համար:
  • Արդյո՞ք դատական ակտերի կատարման ձգձգումների կամ չկատարման դեպքում առկա են ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմներ և ի՞նչ խնդիրներ են առկա այս մեխանիզմների կապակցությամբ:
  • Արդյո՞ք բոլոր առաջարկություններին կարելի է ծանոթանալ www.juremonia.am (հրապարակումներ) կայքում։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն է:

Կարդացեք նաև

Back to top button